Աշխարհի ամենաարագ ճաշասեղանն ու ամենափոքրիկ ավտոմեքենան (ֆոտոշարք)
Նոյեմբերի 27-ին Գերմանիայում մեկնարկելիք Motorshow ավտոմեքենաների ցուցահանդեսից առաջ որոշ մեքենաների հեղինակներ արդեն հանրությանն են ներկայացնում իրենց հայտնագործությունները:
Ցուցահանդեսին իր Fast Food մակնիշի մեքենայով պատրաստվում է մասնակցել բրիտանացի Փերի Ուոտկինսը: Ճաշասեղանի տեսք ունեցող նրա ավտոմեքենան կարող է բացել 209 կմ/ժ արագություն:
Ուոտկինսի մյուս հայտնագործությունն աշխարհի ամենափոքրիկ մեքենան է, որն ունի 1.30 մ երկարություն, 1 մ բարձրություն և 66 սմ լայնություն: Wind Up անունը կրող այդ մեքենան կարող է ընթանալ 60 կմ/ժ արագությամբ:
Նշենք, որ Motorshow ցուցահանդեսը բացվելու է նոյեմբերի 24-ին գերմանական Էսսեն քաղաքում, և բաց կմնա մինչև դեկտեմբերի 5-ը:













