Հայաստանի համար նախատեսված Sukhoi Superjet-ը առաջին թռիչքն է իրականացրել

18:24 • 10.11.10

«Արմավիա» ավիաընկերության համար նախատեսված Sukhoi Superjet 100–ի առաջին սերիական ինքնաթիռը իրականացրել է իր առաջին թռիչքը։ Այս մասին հայտնել են «Սուխոյի քաղաքացիական ինքնաթիռներ» ՓԲԸ–ի մամուլի ծառայությունից։ Թռիչքը տևել է 3 ժամ։

Նույն աղբյուրից նաև հայտնել են, որ այժմ արտադրական պրոցեսում է գտնվում 17 սերիական ինքնաթիռ, որոնցից 5–ը՝ վերջնական հավաքման փուլում։
Շուտով այդ SSJ100 SN 95007–ը Մոսկվա կթռչի, որտեղ ավիացիոն կանոնների համաձայն, կսկվի դրա շահագործման բնութագրերի ստուգումը։

Սպասվում է, որ «Աէրոֆլոտ» և «Արմավիա» ընկերություններին առաջին ինքնաթիռների մատակարումը կսկսվի այս տարեվերջին։ Այս մասին հայտնում է «Ռիա նովոստին»։

Հայաստանի համար նախատեսված Sukhoi Superjet-ը առաջին թռիչքն է իրականացրել