Իսրայելում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Իսրայելի ռազմա–օդային ուժերին պատկանող F-16I կործանիչը երեկ երեկոյան կործանվել է Նեգևում մարզական թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնում է Mignews.com –ը։
Իսրայելի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը այսօր հրապարակել է կործանիչի օդաչուի և ղեկապետի անունները. օդաչուն 28-ամյա Ամիհայ Իտկիսն է, ղեկապետը՝ 30-ամյա Մաալե Ադումիմը։ Նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։ Ինքնաթիռի կործանման տարածքում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Տարածված տեղեկության համաձայն, մարզական թռիչքներին մասնակցել է Իսրայելի ռազմաօդային ուժերի 4 կործանիչ։ Եղանակային պայմանները բարենպաստ են եղել։ Թռիչքից 15 րոպե հետո, երբ ինքնաթիռները գտնվել են 4000 մետր բարձրության վրա, կործանիչի անձնակազմի հետ կապն ընդհատվել է, քիչ անց պարզ է դաձել, որ այն կործանվել է։ Մասնագետների կարծիքով, ինքնաթիռի կործանման պատճառը կարող է մարդկային գործոնը լինել. նրանց կարծիքով օդաչուն տարածության մեջ կորցրել է կողմնորոշումը, ինչն էլ հանգեցրել է ինքնաթիռի կործանման։
F-16I–ը Lockheed Martin ընկերության F-16 կործանիչի մոդիֆիկացիան է, և սա այս մոդիֆիկացիայի ինքնաթիռի առաջին կործանումն է։










