Թուրքմենստանի ցուցահանդեսին հայաստանյան ՏՏ ոլորտը կներկայանա առանձին տաղավարով
Նոյեմբերի 24-25-ին ՀՀ նախագահի Թուրքմենստան կատարելիք այցի շրջանակում կանցկացվի ցուցահանդես, որին Հայաստանի ՏՏ ոլորտը կներկայանա առանձին տաղավարով: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) տարածած հաղորդագրության համաձայն` ցուցահանդեսին մասնակցել ցանկացող ՏՏ ընկերությունները պետք է մինչ նոյեմբերի 13-ը համապատասխան հայտ ուղարկեն info@eif.am հասցեին:










