Facebook-ը փոստային ծառայությո՞ւն կմատուցի

20:53 • 12.11.10

Facebook սոցիիալական ցանցը նոյեմբերի 15-ին հատուկ միջոցառում է կազմակերպում, որի ժամանակ պատրաստվում է ելույթ ունենալ Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը: Ըստ TechCrunch տեխնոբլոգի` սոցցանցը հավանաբար կհայտարարի սեփական փոստային ծառայության գործարկման մասին:

Արևմտյան լրատվամիջոցների փոխանցմամբ` Titan անունը կրող փոստային ծառայության սերվերը կլինի facebook.com-ը, այսինքն` օգտատերերի էլ-փոստի հասցեն կունենա այսպիսի տեսք` username@facebook.com:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, միջոցառումը տեղի կունենա Սան-Ֆրանցիսկոյում, որտեղ նույն օրը կմեկնարկի Web 2.0 գագաթնաժողովը:
 

Facebook-ը փոստային ծառայությո՞ւն կմատուցի