Ինչպե՞ս նիհարել առանց դիետայի և վարժությունների
Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են առանց հատուկ սննդակարգի և ֆիզիկական վարժությունների ավելորդ քաշից ազատվելու պարզ միջոց։ Այս մասին հայտնում է MIGnews-ը։
Պարզվում է, որ պետք է ակտիվորեն զբաղվել մտավոր աշխատանքով, օրինակ՝ խաչբառեր, գլուխկոտրուկներ ու տրամաբանական խնդիրներ լուծել։
Բանն այն է, որ ինտելեկտուալ գործունեության համար ուղեղը բավականին շատ կալորիա է պահանջում։ Աշխատանքի ժամանակ գլխուղեղն արտադրում է մոտ 1 մլն նյարդային ազդակներ, ինչի համար անհրաժեշտ է էներգիա ծախսել. տեղի է ունենում կալորիաների, գլյուկոզայի և թթվածնի սպառում։
Մեկ րոպեի ընթացքում գլխուղեղը սպառում է 0,1 կալորիա, իսկ մտավոր աշխատանքի ժամանակ այդ թիվը հասնում է 1,5 կալորիայի։










