Աճուրդի կհանվի առաջին Apple համակարգիչը
Նոյեմբերի վերջին Լոնդոնում աճուրդի կհանվի Apple-ի առաջին համակարգիչը, որի մեկնարկային գինը կլինի 100-150 հազ. ֆունտ (243 հազար դոլար): Այս մասին հայտնում է AppleInsider-ը:
Apple I-ը մշակվել ու պատրաստվել է Սթիվ Վոզնյակի կողմից, այնուհետև այն գնել է Սթիվ Ջոբսը: 1976թ. Կալիֆոռնիայի Պալո Ալտո քաղաքում համակարգիչը ներկայացվել է համակարգչային ակումբի անդամներին, իսկ 3 ամիս հետո սկսվել է դրա վաճառքը 666,66 դոլարով: Այս թվի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ Վոզնյակը շատ էր սիրում միանման թվեր:
Apple I-ի բոլոր բաղադրիչները` պրոցեսորը (6502), 8 կբ օպերատիվ հիշողությունը և մոտ 60 այլ միկրոսխեմաներ, տեղակայված են մեկ պլատայի վրա: Սակայն այն օգտագործելու համար գնորդը պետք է պատրաստեր կմախք, միացներ սնուցման բլոկ, ստեղնաշար: Որպես էկրան` օգտագործվում էր հեռուստացույցը:
Ինչպես հայտնում է pcnews.am-ը, 1999թ. նմանատիպ մի համակարգիչ վաճառվել է 50 հազ. դոլարով:










