Նախաճաշը կարևոր է ոչ միայն նիհարելու համար

18:08 • 13.11.10

Թասմանիայի Մենզիս գիտա–հետազոտական ինստիտուտը եզակի ուսումնասիրություն է իրականացրել, որն ապացուցել է, որ երկար ժամանակ նախաճաշից հրաժարվելը կարող է հանգեցնել սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի վտանգի մեծացմանը։

Նոր ուսումնասիրության հեղինակ Քայլի Սմիթը հայտարարել է, որ նախաճաշը կարևոր է ոչ միայն քաշը գցելու համար, այլ նաև պահում է ինսուլինի և խոլեստերինի մակարդակը արյան մեջ և դրանով իսկ կրճատում է սրտանոթային հիվանդությունների և շաքարային դիաբետի զարգացման հավանականությունը։

Գիտական խումբը «նախաճաշի խնդիրը» ուսումնասիրել է 2000 մարդու օրինակով՝ 20 տարի շարունակ հետևելով նրանց ապրելակերպին։
 

Նախաճաշը կարևոր է ոչ միայն նիհարելու համար