Facebook-ը գնել է fb.com դոմենը

17:44 • 13.11.10

Domain Name Wire-ի փոխանցմամբ` Facebook սոցիալական ցանցը գնել է fb.com դոմենը: Այն պատկանել է Ամերիկյան գյուղատնտեսական բյուրոյին:

Գործարքն իրականացվել է այս տարվա սեպտեմբերին: Դոմենը Բյուրոյից գնվել էր միջնորդի կողմից, այնուհետև վաճառվել Facebook-ին:

Սպասվում է, որ Facebook-ը կօգտագործի դոմենը սեփական էլեկտրոնային փոստի համար, որը հնարավոր է՝ թողարկվի նոյեմբերի 15-ին:

WHOIS ծառայության տվյալներով` դոմենը գրանցվել է 1990 թ.: Այդ ժամանակ Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը դեռ վեց տարեկան էր:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, fb.com-ը միակ կրճատ URL-ը չէ, որ օգտագործում է Facebook-ը: 2009-ի դեկտեմբերին գործարկվել է նաև fb.me կայքը` նախատեսված բջջայինով սոցցանցից օգտվողների համար:
 

Facebook-ը գնել է fb.com դոմենը