Սաուդյան Արաբիայում արգելափակել են Facebook-ը
Սաուդյան Արաբիայի իշխանությունները որոշում են կայացրել երկրի տարածքում արգելափակել Facebook սոցիալական ցանցը: Այս մասին տեղեկացնում են արևմտյան լրատվամիջոցները:
Սաուդյան Արաբիայի հաղորդակցության և տեղեկատվության հանձնաժողովի ներկայացուցիչը, ում անունը չի նշվում, հայտարարել է, որ Facebook-ի արգելափակման պատճառը սոցցանցի՝ երկրի պահպանողական արժեքների հետ անհամապատասխանությունն է:
Միևնույն ժամանակ արաբ պաշտոնյան նշել է, որ կայքի կասեցումը կրում է ժամանակավոր բնույթ:










