Google Street View-ն օգնել է ձերբակալել նարկոդիլերներին
Google-ին պատկանող նկարահանող ավտոմեքենաները պատահաբար նկարել են նյույորքյան երեք նարկոդիլերների: Նկարահանումները կատարվում էին Google Street View ծառայության համար, որը նախատեսված է աշխարհի տարբեր քաղաքներում վիրտուալ ճանապարհորդություններ կատարելու համար:
Մի քանի կադրերի օգնությամբ Նյու Յորքի ոստիկանությունը կարողացել է գտնել ու ձերբակալել հանցագործներին, որոնք Ջեքսոն-սթրիթի ու Կինգսլենդ-ավենյուի խաչմերուկում զբաղվում էին թմրանյութի վաճառքով: ABC News-ի փոխանցմամբ` նրանք վաճառում էին հերոին ու կոկաին: Հանցագործներին ձերբակալել են այն բանից հետո, երբ քաղաքացու շորերի տակ ծպտված ոստիկանները գնել էին մի քանի փաթեթ թմրանյութ` վճարելով 10 դոլար յուրաքանչյուրի համար: Այս մասին հայտնում է pcnews.am-ը։










