Ընդդեմ օտարալեզու դպրոցների այսօր դարձյալ բողոքի ակցիա կկազմակերպվի

10:13 • 15.11.10

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խումբն այսօր՝ ժամը 17։00-ին, Ազգային ժողովի Դեմիրճյան փողոցի մուտքի մոտ բողոքի ակցիա կկազմակերպի։

Նախաձեռնող խմբի տարածած հայտարարությունում մասնավորապես նշվում է. «Նոյեմբերի 15-ին սկսվող քառօրյայում Ազգային ժողովը որոշում է ընդունելու Լեզվի և Հանրակրթության մասին օրենքներում փոփոխությունների օրինագծի վերաբերյալ: Այդ օրինագծով նախատեսվում է բացել օտարալեզու դպրոցներ, ինչը լրջորեն կվտանգի հայոց լեզուն և անկախ պետականությունը։ Միացեք բողոքի ցույցին, հրավիրեք ձեր շրջապատի բոլոր մտահոգված անձանց»։

 

Ընդդեմ օտարալեզու դպրոցների այսօր դարձյալ բողոքի ակցիա կկազմակերպվի