Հարավկորեական Daewoo-ն արդեն իրանական է

09:54 • 17.11.10

Իրանական Entekhab Industrial Group արդյունաբերական ընկերությունը $518 մլն-ով գնել է կենցաղային էլեկտրոնիկա արտադրող հարավկորեական Daewoo Electronics ընկերությունը:

Այս մասին հաղորդում է ֆրանսիական AFP (Agence France-Presse) գործակալությունը՝ վկայակոչելով Իրանի զանգվածային լրատվամիջոցները: Ամենայն հավանականությամբ, գործարքի կայացմանը չեն խոչընդոտել Իրանի միջուկային ծրագրի պատճառով երկու ամիս առաջ Հարավային Կորեայի կառավարության կողմից Թեհրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները, և ընկերությունը պայմանավորվածություն է ձեռք բերել հարավկորեական հայտնի բրենդը գնելու շուրջ:

Նշենք, որ վերջին մեկ տարվա ընթացքում շվեդական Electrolux ընկերությունը ևս փորձում Էր գնել Daewoo Electronics-ը: Ընդ որում` համաձայնագիրը ստորագրվել Է մի քանի օր առաջ, և իրանական Entekhab ընկերության կողմից Daewoo Elecronics-ի գնումն ավարտված Է: Այս մասին հաղորդում է AFP-ը` վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրները: Հիշեցնենք, որ Daewoo Group-ի ստորաբաժանումը` Daewoo Electronics-ը, 1999թ.` մայր ընկերության սնանկացումից հետո, ներառվել Է պարտքերի վճարումների հետաձգման ծրագրում: Այս մասին գրում է «Կապիտալ» օրաթերթը։



 

Հարավկորեական Daewoo-ն արդեն իրանական է