BBC World News հեռուստաալիքն այսուհետ հասանելի է նաև Orange TV-ով
Առաջին անգամ Հայաստանում բաժանորդները կարող են դիտել BBC World News հանրահայտ լրատվական հեռուստաալիքն անգլերեն լեզվով անմիջապես իրենց բջջայինից Orange TV-ի միջոցով:
Orange-ի բջջային հեռուստատեսությունը Հայաստանում հնարավոր է դիտել ոչ միայն 3G, այլ նաև 2G հեռախոսների միջոցով Orange-ի ողջ ծածկույթում:
Orange TV-ի հեռուստաալիքների փունջն այսօր ներառում է 10 տեղական և 9 միջազգային հեռուստաալիքներ: Orange-ը շարունակելու է ընդլայնել Orange TV-ով հասանելի հեռուստաալիքների ցանկը` տրամադրելով բաժանորդներին ավելի մեծ հնարավորություններ և միշտ առաջարկելով նրանց հետաքրքիր հեռուստաալիքներ:
Orange TV ծառայության մանրամասներին, ինչպես նաև փաթեթում ներառված մյուս հեռուստաալիքների ցանկին կարելի է ծանոթանալ www.orangearmenia.am/mobile/services/entertainment/Orange-TV/ էջում:










