Աբրամովիչն ու Նազարբաևը համրիչ են գնում հայ վարպետից

14:21 • 17.11.10

Ազգությամբ հայ Սևան Քաչին Թուրքիայում համրիչի ամենահայտնի վարպետներից է: Նրա որոշ աշխատանքների գները տատանվում են 80-120 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում:

Թուրքական Sabah օրաթերթի փոխանցմամբ` մեծ թվով կոլեկցիոներներ սկսել են հետաքրքրվել հայազգի վարպետի աշխատանքներով: Սևան Քաչին հիմնականում համրիչներ է պատրաստում ոսկուց, ադամանդից, ռուբինից, շափյուղայից, զմրուխտից:

Հայազգի վարպետն իր ուղին սկսել է 10 տարեկանում` աշխատելով նախ որպես ոսկերչի աշակերտ: Իսկ արդեն 30 տարեկանում Սևան Քաչին հասել է շատ լուրջ հաջողությունների: Մեկ համրիչ պատրաստելու համար վարպետին անհրաժեշտ է 3 օրից մինչև 3 ամիս ժամանակ: Վարպետ Սևանը համրիչներ է վաճառել այնպիսի հայտնի դեմքերի, ինչպիսիք են, օրինակ, միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, Իրաքի նախագահ Ջելալ Թալաբանին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Հյուսիսային Իրաքի քրդական վարչակազմի ղեկավար Մեսուդ Բարզանին և ուրիշներ:

Աբրամովիչն ու Նազարբաևը համրիչ են գնում հայ վարպետից