Մենք չենք գնում շոկի, մենք գնում ենք որոշ կետերի կտրուկ հարվածների. Արմեն Աշոտյան

12:47 • 18.11.10

«Վարչապետը չի խոսել նախարարության կոռուպցիայի մասին, խոսել է ոլորտի կոռուպցիայի մասին»,– այսօր կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը։ Ըստ նրա՝ այդ է պատճառը, որ նախարարությունում կադրային փոփոխություններ չեղան։ Նախարարությունն արդեն կառավարություն է ներկայացրել հակակոռուպցիոն ծրագիր, որի շրջանակներում մի շարք միջոցառումներ կիրականացվեն։

Ըստ Աշոտյանի՝ վարչապետի հանձնարարականից հետո այդ ծրագիրը 10 օրվա ընթացքում չի գրվել, դա երկար տարիների աշխատանքի արդյունք է։

«Այնպես չէ, որ այս ծրագիրը հորինել ու գրել ենք 10 օրում»,– ասաց Աշոտյանը։

«Մենք չենք գնում շոկի, մենք գնում ենք որոշ կետերի կտրուկ հարվածների»,– այսպես բնութագրեց իրենց ծրագիրն Աշոտյանը։

Ըստ նրա՝ իրականացվելիք միջոցառումների մի մասը պահանջում է օրենսդրական փոփոխություններ։

 

Մենք չենք գնում շոկի, մենք գնում ենք որոշ կետերի կտրուկ հարվածների. Արմեն Աշոտյան