Samsung-ը կթողարկի հեռուստացույցներ նախատեսված Google TV-ի համար

12:41 • 18.11.10

Samsung ընկերությունը մոտ ժամանակներս կներկայացնի իր առաջին հեռաստացույցները` նախատեսված Google TV ինտերակտիվ հեռուստատեսության համար:

Հիշեցնենք, որ Google TV-ն միավորում է ավանդական հեռուստատեսությունն ու ինտերնետը: Պլատֆորմն առաջարկում է մատչելի և հարմար վեբ-որոնման տարբերակ, բացի այդ` ժամանցային, տեղեկատվական և շատ այլ ցանցային ռեսուրսների հասանելիություն անմիջապես հեռուստացույցի էկրանից: Google TV-ի ծրագրային հիմքում ընկած են Android օպերացիոն համակարգն ու Chrome բրոուզերը:

Bloomberg-ը հաղորդվում է, որ Samsung-ի` Google TV-ի համար նախատեսված հեռուստացույցները կնարկայացվեն 2011-ին: Չի բացառվում նաև, որ դրանք կարող են ներկայացվել CES 2010 ցուցահանդեսին:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, աշխարհում Google TV-ի համար նախատեսված առաջին հեռուստացույցը թողարկել է Sony ընկերությունը` 24 և 46 դյույմ անկյունագծով` համապատասխանաբար 600 և 1400 դոլար արժողությամբ:


 

Samsung-ը կթողարկի հեռուստացույցներ նախատեսված Google TV-ի համար