Google Docs-ը հասանելի է նաև բջջայինների համար

20:21 • 18.11.10

Google Docs ծառայությունը, որը նախատեսված է տեքստային ֆայլեր ստեղծելու և խմբագրելու համար, այժմ հասանելի է նաև բջջայինների համար:

Google-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ այժմ iPhone, iPod touch, iPad, ինչպես նաև Android 2.2 համակարգով սմարթֆոնները կապահովեն խմբագրման ֆունկցիան: Մշակողները նշել են, որ հեռախոսի փոքր էկրանը չի խանգարի խմբագրման աշխատանքին:

Ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է միայն բջջայինի բրաուզերում մուտքագրել docs.google.com հասցեն:
 

Google Docs-ը հասանելի է նաև բջջայինների համար