Հոնգ Կոնգում թռչնագրիպով հիվանդ է հայտնաբերվել

13:50 • 18.11.10

Վերջին 7 տարիներին առաջին անգամ Հոնգ Կոնգում գրանցվել է H5N1գրիպով (թռչնագրիպ) հիվանդացության դեպք։ Երկրի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում հիվանդության տարածումը կանխելու համար։

Ինչպես հայտնում են չինական լրատվամիջոցները, H5N1 գրիպը ախտորոշվել է Հոնգ Կոնգի 59–ամյա բնակչուհու մոտ, որը նոյեմբերի 1–ին վերադարձել էր Չինաստանից։ Հիվանդ կինը հոսպիտալացվել է, նրա վիճակը գնահատվում է ծանր։ Սանիտարական ծառայությունները հետազոտել են կնոջ հետ շփում ունեցած 8 մարդու, այդ թվում՝ նրա ամուսնուն և 2 երեխաներին. հիվանդության նշաններ նրանց մոտ չեն հայտնաբերվել։

Նշենք, որ դեռևս հայտնի չէ՝ հիվանդը Հոնգ Կոնգ վերադառնալուց հետո՞ է վարակվել, թե՞ Չինաստանում եղած ժամանակ։
 

Հոնգ Կոնգում թռչնագրիպով հիվանդ է հայտնաբերվել