Հյուսիսային Կորեան կարող է նոր միջուկային պայթյուն նախապատրաստել. ԱՄՆ
ԱՄՆ արհեստական արբայնակների տվյալները վկայում են Կորեայի Ժողովրդա–դեմոկրատական Հանրապետությունում ստորգետնյա միջուկային փորձարկումներ նախապատրաստելու մասին։ Այս մասին հայտնում է ճապոնական Kyodo News գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ ռազմական փորձագետներին։
Արբայնակային նկարահանումները վկայում են, որ երկրի հյուսիսում գտնվող Խամգեն Պուկտո նահանգում տեղեկայված բազայում ակնհայտ ակտիվություն է նկատվում. հրաձգարանում հայտնվել են ամենաքիչը 6 տրանսպորտային միջոց կամ սարքավորումների դետալներ
Այդ նկարահանումներում նկատվում է նաև հողի հսկայական լեռ, որը կարող է վկայել ստորգետնյա միջուկային պայթյուն նախապատրաստելու նպատակով թունելի անցկացման մասին։
Նմանատիպ փորձարկումներ Փհենյանը իրականացրել է 2006 թ. հոկտեմբերին և 2009 թ. մայիսին։ Դրանք եղել են ստորգետնյա միջուկային պայթյուններ։










