«Բի Լայն»-ը Վրաստան չի տեղափոխվել
«Բի Լայն» ընկերությունն իր բիզնեսը Վրաստան չի տեղափոխել և չի էլ պատրաստվում նման որոշում ընդունել։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ընկերության նախագահ Հայկ Խանջյանը՝ հերքելով այդ մասին մամուլի հրապարակումները։
«Նման որոշում մենք ընդհանրապես չենք ընդունել։ Մենք միայն մտահոգություն ենք հայտնել, որ Հայաստանում բիզնես միջավայրը լավ կառուցված չէ։ Դա մտահոգիչ է։ Իսկ Վրաստանում այդ ուղղությամբ ճիշտ քայլեր են իրականացնում»,- ասաց Խանջյանը։
Նշենք, որ «Բի Լայն» ընկերությունն ստեղծվել է 1996թ.-ին և զբաղվում է տեղեկատվական տեխնոլոգիաներով, համակարգիչների, ծրագրային ապահովման վաճառքով։










