Google-ը թողարկել է օնլայն շոփինգի համար նախատեսված սեփական ծառայությունը
Ամերիկյան Google ընկերությունը թողարկել է օնլայն շոփինգի համար նախատեսված իր սեփական ծառայությունը, որը կոչվում է Boutiques.com։ Այս մասին գրում է The Wall Street Journal–ը։
Ժողովրդականություն վայելող այլ օնլայն խանութներից, ինչպիսին են Amazon–ը կամ eBay–ը, Boutiques.com–ի սկզբունքային տարբերությունն այն է, որ օգտատերերին չի առաջարկվում որևէ բան գնել անմիջապես կայքում։
Boutiques–ը ուղեցույց է, որի օգնությամբ գնորդը կարող է գտնել անհրաժեշտ ապրանք՝ այն ձեռք բերելով արտադրողի կայքում՝ հետևելով հղումին։
Boutiques–ի գլխավոր էջի որոնումը տարածվում է մի քանի հարյուր դիզայներական ընկերությունների և կուտյուրյեների կայքերի տվյալների բազաների վրա։
Նշենք, որ Boutiques.com–ը թողարկման պահին նվիրված է բացառապես կանանց հագուստին և աքսեսուարներին, սակայն ապագայում Google–ը մտադիր է ընդլայնել տեսականին։










