Մեդվեդևը Twitter-ում բացել է երկրորդ միկրոբլոգը

12:21 • 19.11.10

Ռուսաստանի նախագահը շուտով կունենա երկու հաշիվ Twitter միկրոբլոգային համակարգում: Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան:

«Քանի որ նախագահի միկրոբլոգն արդեն իսկ հասցրել է հավաքել 120 հազ. հետևորդ, մենք որոշեցինք բացել ևս մեկ հաշիվ՝ medvedevrussia»,- ասել է Տամակովան: Հիշեցնենք, որ նրա առաջին միկրոբլոգը կոչվում է kremlinrussia։

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, Մեդվեդևը գրանցվել է միկրոբլոգային համակարգում 2010թ. հունիսի վերջին, երբ գտնվում էր Սիլիկոնային հովտում:

 

Մեդվեդևը Twitter-ում բացել է երկրորդ միկրոբլոգը