YouTube Social-ը թույլ կտա ընկերներին միասին դիտել օնլայն վիդեոներ

17:21 • 20.11.10

Ընկերների հետ միասին տեսահոլովակներ դիտելու համար արդեն պարտադիր չէ նստել նույն համակարգչի առջև: YouTubeSocial-ի օգնությամբ աշխարհի տարբեր քաղաքներից և երկրներից մարդիկ կարող են միաժամանակ դիտել հոլովակներ YouTube-ում` ամբողջությամբ սինխրոնիզացված ռեժիմով:

Այս նորույթն օգտագործելու համար անհրաժեշտ է միայն այցելել www.youtubesocial.com կայքը, գտնել ձեր նախընտրած հոլովակը, և ընկերոջն ուղարկել էջի ներքևի հատվածում գտնվող հղումը: Հրավերն ընդունելու դեպքում նա անմիջապես կհայտնվի նույն տեսահոլովակի էջում:

Հոլովակների նվագարկման ժամանակ կատարվող գործողությունները (Play, Pause, Forward) կտեսնեն բոլոր ընկերները: Բացի այդ, հնարավոր է նաև շփվել չաթում, դրա համար ցանկալի է մուտք գործել Facebook-ի հաշվից, հակառակ դեպքում օգտատերերի անունները կցուցադրվեն` ինչպես guest238 կամ նման այլ բան:

Ինչպես հայտնում է pcnews.am-ը, ցանկության դեպքում հնարավոր է դիտման կառավարումը հանձնել ընկերներից մեկին, իսկ հետո ետ վերցնել այն, բայց դա կարող է անել միայն դիտումը նախաձեռնողը:

YouTube Social-ը թույլ կտա ընկերներին միասին դիտել օնլայն վիդեոներ