Ահմադինեժադի մեքենան աճուրդի է հանվել

23:09 • 22.11.10

Նոյեմբերի 1–ին, Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի Peugeot-504 մակնիշի ավտոմեքենան աճուրդի է հանվել։ Այս մասին MEHR–ի փոխանցմամբ, հայտնել է Իրանի սոցիալական ապահովության նախարար Սադիկ Մահսուլինը։

Մահսուլինը տեղեկացրել է, որ Իրանի նախագահը նման որոշում ընդունել է մեկենասների կոնֆերանսի ժամանակ, որոնք բարեգործական նպատակներով բնակելի տներ են կառուցում։

Նա նաև ավելացրել է, որ Ահմադինեժադը նման քայլի դիմել է՝ անապահով ընտանիքներին կացարանով ապահովելու նպատակով. «Այս պահին մեքենան միջազգային աճուրդի է հանվել և մոտ ժամանակներս կհայտարարվի դրա գինը»,– ասել է Մահսուլինը։

 

Ահմադինեժադի մեքենան աճուրդի է հանվել