Մարկ Ցուկերբերգի մասին մուլտֆիլմ կնկարահանվի
Hayden 5 Media ընկերությունը մուլտֆիլմ կնկարահանի «Մարկ Ցուկերբերգը՝ Facebook–ի հիմնադիրը» կոմիքսի հիման վրա։ Այս մասին հայտնում է Agence France-Presse–ը։ Գրաֆիկական նովելը վաճառքում կհայտնվի արդեն դեկտեմբերի վերջին։ Այդ նովելի հիման վրա ստեղծված մուլտֆիլմը կլինի կարճամետրաժ։ Անիմացիոն այս ժապավենի հիմնադիրները հակված են ոչ թե դեպի մեծ էկրանը, այլ՝ հեռուստատեսություն։
«Այդ կատակերգությունը մեզ համար հիանալի հնարավորություն էր Մարկ Ցուկերբերգի պատմությանը նայել այլ տեսանկյունից, ոչ այնպես, ինչպես արել էին «Սոցիալական ցանց» ֆիլմի հիմնադիրները։ Մեր տարբերակն ավելի վառ կլինի և հասանելի՝ լայն հանդիսատեսի համար»,– հայտարարել է Hayden 5 Media ընկերության տնօրեն Թոդ Վայզմենը։
Ընկերության ներկայացուցիչների կարծիքով, այս մուլտֆիլմը չի լինելու Ցուկերբերգին նվիրված վերջին ժապավենը։ Facebook–ի հանրաճանաչությունը հավանաբար կնպաստի դրա հիմնադրի կյանքի մասին պատմող այլ ֆիլմերի ստեղծմանը։










