Չեխիայում հիվանդանոցների աշխատանքը վտանգի տակ է. բժիշկները սպառնում են հեռանալ
Չեխիայի բժիշկները սպառնում են մինչև ընթացիկ տարվա վերջ աշխատանքից զանգվածային հեռացմամբ ՝ կառավարությունից պահանջելով բարձրացնել աշխատավարձերը և մեծացնել առողջապահության ոլորտի ֆինանսավորումը։
«16 հազար չեխ բժիշկներից 7000–ի աշխատանքից հեռացումը երկրում իրոք կարող է խափանել հիվանդանոցների աշխատանքը»,– խոստովանել է Չեխիայի առողջապահության նախարար Լեոշ Գեգերը։
Ավելի քան 4000 բժիշկ ստորագրել են իշխանություններին ուղղված դիմումի տակ՝ սպառնալով հեռանալ աշխատանքից մինչև տարեվերջ, եթե իրենց պահանջները չբավարարվեն։
«Ես աշխատում են չորս վայրում, որպեսզի հնարավորություն ունենամ բնակվել սեփական բնակարանում և հոգ տանել ընտանիքիս մասին։ Հիվանդանոցում 10 տարի աշխատելուց հետո միայն ես ստանում եմ 26 600 չեխական կրոն (մոտ 1,5 հազար դոլար), և պատրաստ եմ ազատվել աշխատանքից»,– ասել է բժիշկների «Շնորհակալություն, հեռանում եմ» շարժման ակտիվիստներից Պավել Վարան։
Ստեղծված իրավիճակում Չեխիայի առողջապահության նախարարն ասել է, որ կփորձի համոզել երկրի վարչապետ Պյոտր Նեչասին ընդառաջել բժիշկների պահանջներին։
«Եթե դա հնարավոր չլինի, ես հրաժարական կտամ»,– ասել է նախարար Գեգերը։










