Վրաստանում արձանագրվել է A/H1N1-ով հիվանդացության դեպք
Վրաստանում արձանագրվել է A/H1N1 տիպի գրիպի բացիլով հվանդացության այս սեզոնի առաջին դեպքը։ Այս մասին լրագրողներին հայտնել է Վրաստանի հիվանդությունների և հասարակական առողջության հսկողության ազգային կենտրոնի ղեկավար Շոթա Ցանավան։
Ցանավայի խոսքերով, բացիլը հայտնաբերվել է 26-ամյա մի աղջկա մոտ. «Այս պահին նրա վիճակը կայուն է և նա տան պայմաններում է բուժում անցնում»,– հայտարարել է Ցանավան՝ միաժամանակ նշելով, որ Վրաստանում A/H1N1 վիրուսային համաճարակ չի սպասվում։
Վրաստանում այս վիրուսի տարածումն արձանագրվել է 2009թ. հուլիսից. ընդհանուր առմամբ այս բացիլի հետևանքով Վրաստանում մահացել է 31 մարդ, հիվանդների թիվը հասել է 1279–ի։










