Բուհերի ուսանողները հոդվածներ կգրեն Wikipedia-ում
Wikipedia-ն բարձրագույն ուսումնական հաստատությունների հետ համատեղ նախագիծ է թողարկել։ Այս մասին հայտնում է Корреспондент.net –ը։
Նոր նախագիծը, որը ստացել է Public Policy Initative անունը, ուսանողներին թույլ կտա Wikipedia–ում նյութ ավելացնել, խմբագրել, հոդվածներ գրել, որն էլ, ի դեպ, կհամարվի նրանց կուրսային ծրագրի մի մասը. նրանք այդ հոդվածների դիմաց ստուգարք կստանան։
2010թ. աշնանային կիսամյակին այդ նախագծին միացել է 8 համալասարանից 9 պրոֆեսոր։ Նրանք ուսանողներին հանձնարարություններ կտան, խմբագրել կսովորեցնեն։
Wikimedia–ի ներկայացուցիչների խոսքերով, այս նոր նախագիծը մի կողմից կօգնի Wikipedia–ին բարելավել որոշ հումանիտար և հասարակական թեմաներով հոդվածների որակը, իսկ մյուս կողմից՝ այդ նախագիծը օգտակար կլինի նաև հենց ուսանողների և համալսարանների համար։
Դասախոսների խոսքերով,Wikipedia –ն գնալով ուսանողների համար էլ ավելի հեղինակավոր աղբյուր է դառնում, ուսանողները երբեմն տեղեկություն են վերցնում այդ կայքից՝ չմտածելով որակի մասին։ Նախագիծը նրանց կօգնի երկու առումով. նախ ուսանողները կսովերեն աշխատել այլ աղբյուրների հետ, քանի որ Wikipedia-ում ինչ-որ բան գրելու համար պետք է այն վերցնել ոչ թե Wikipedia–ից, այլ մեկ այլ աղբյուրից։ Բացի այդ, ուսանողները կսովորեն միասին աշխատել, ինչն էլ Wikipedia –ի կարևոր սկզբունքն է, ինչպես նաև հանրագիտարանային աշխատանքի փորձ ձեռք կբերեն։
«Մենք կցանկանայինք այդ նախագիծը տարածել նաև այլ ուսումնական հաստատությունների վրա և նույնիսկ անգլալեզու Wikipedia–ի սահմաններից դուրս»,– ասել է Wikimedia Foundation–ի ներկայացուցիչ Լիանա Դևիսը։










