«ԱրմենՏել»-ն առաջարկում է բջջային հեռախոսահամարի նոր կոդ՝ «096»

14:14 • 26.11.10

«ԱրմենՏել» ՓԲԸ (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «096» կոդով Beeline բջջային ցանցի հեռախոսահամար ստանալու հայտերի օն-լայն գրանցման մեկնարկի մասին: Հաճախորդները կարող են www.beeline.am կայքում լրացնել համապատասխան հայտը` նշելով ընտրված համարը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, հասցեն և կոնտակտային հեռախոսահամարը:

«Օրեցօր աճում է Beeline ծառայությունների հանդեպ պահանջարկը և մենք ուրախ ենք առաջարկել մեր հաճախորդներին ստանալու «096» կոդով հեռախոսահամար: Հաշվի առնելով դիմումների մեծ հոսքը, մենք որոշեցինք բոլոր ցանկացողներին տալ հնարավորություն մեր կայքում նախապես ամրագրել նոր հեռախոսահամար և խնայել ժամանակ», - նշել է «ԱրմենՏել» ՓԲԸ Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:

Մեկ անձնագրով կարելի է ամրագրել մեկ հեռախոսահամար: Եթե ընտրված հեռախոսն արդեն ամրագրված է, համակարգը կառաջարկի ընտրել մեկ այլ հեռախոսահամար: Գնել ընտրված հեռախոսահամարը կարելի է Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակներում վաճառքի մեկնարկից հետո 7 օրվա ընթացքում, որը նախատեսված է ս.թ. դեկտեմբերի 6-ին: «096» կոդով հեռախոսահամարների վաճառքի մեկնարկի վերջնական ամսաթիվը ընկերությունը կհրապարակի նախապես:

 

«ԱրմենՏել»-ն առաջարկում է բջջային հեռախոսահամարի նոր կոդ՝ «096»