Քաջարանի դպրոցներում այսօրվանից կգործեն էկոլոգիայի ուսումնական լաբորատորիաներ

20:36 • 26.11.10

Քաջարանի երկու դպրոցներում այսօր բացվել են էկոլոգիայի ուսումնական լաբորատորիաներ։

Ինչպես հաղորդում են Քաջարանի քաղաքապետարանից, էկոլոգիայի այս «ԱյբԼաբ»-երը միակն են ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում։ Լաբորատորիաները կառուցվել են Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ։ «Այբ» կրթական հիմնադրամն իրականացրել է «ԱյբԼաբ»-երի ամբողջական նախագծումը և հեղինակային վերահսկողությունը ծրագրի իրականացման ողջ ընթացքում։

Շնորհիվ ժամանակակից սարքավորումների՝ երեխաները կարող են փորձեր կատարել թե' լաբորատորիայում, թե' բնության գրկում։ Ավելին, օգտագործվող տպագիր և համակարգչային ուսումնական նյութերը համապատասխանեցված են հենց Քաջարանի քաղաքային համայնքին։

 

Քաջարանի դպրոցներում այսօրվանից կգործեն էկոլոգիայի ուսումնական լաբորատորիաներ