Չինաստանում փակվել են ավելի քան 60 հազար պոռնոկայքեր

13:05 • 26.11.10

Չինաստանում 2009թ. դեկտեմբերին մեկնարկած հատուկ արշավի շրջանակում փակվել են ավելի քան 60 հազար պոռնոկայքեր։ Այս մասին տեղեկացնում են չինական լրատվամիջոցները։

Չինաստանի պոռնոգրաֆիկ բովանդակությամբ և ապօրինաբար հեռարձակվող կայքերի դեմ պայքարի գրասենյակի տարածված հայտարարության մեջ նշվում է, որ 2009թ. մինչև օրս արշավի շրջանակում վերահսկվել է 1 միլիոն 785 հազար կայք, ստացվել է ավելի քան 160 հազար ահազանգ, իսկ 516 իրազեկիչներ իրենց մատուցած ծառայությունների համար ընդհանուր առմամբ ստացել են 526 հազար յուանի պարգևատրում (մոտ 81 հազար ԱՄՆ դոլար)։


Չինաստանում փակվել են ավելի քան 60 հազար պոռնոկայքեր