Երևակայությունը՝ իրականություն. գիտնականներն առաջին անգամ առարկան անտեսանելի են դարձրել
Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է առարկաներն անտեսանելի դարձնել երեք չափումով։ Այս մասին հայտնում է The Daily Mail–ը։
Ավելի վաղ գիտնականներին հաջողվում էր առարկան անտեսանելի դարձնել միայն այն դիտորդի համար, որը նայում էր առարկային դիմացից կամ ետևից, սակայն առարկան կրկին երևում էր կողքից նայելիս։
Նշենք, սակայն, որ դեռ փորձարկվում են 1 մմ երկարությունից ոչ մեծ առարկաներ, ինչպես, օրինակ, փոքրիկ ոսկե ձուլակտորն է։
Այն նյութը, որը առարկան անտեսանելի է դարձնում, կազմված է մանր ձողերից, որոնք իրենց հերթին կազմում են պատաշարի նման մի կառուցվածք։ Իրենց դիրքի շնորհիվ ձողերը մասամբ թեքում են լույսի շողերը։ Այսպիսով, գիտնականները կարող են փոխել լույսի տարածման ուղղությունն ու արագությունը՝ ստիպելով շողերին շրջանցել առարկան։
Եվրոպական հանձնաժողովի կարծիքով՝ այս ձեռքբերումները կնպաստեն լիովին նոր օպտիկական սարքավորումներ և լուսակուտակիչների մշակմանը։










