Իրանը Բուշերի ԱԷԿ-ում ատոմային ռեակտոր է գործարկել
Իրանը իր առաջին ատոմային էլեկտրակայանում՝ Բուշերում, իրականացրել է ատոմային ռեակտորի գործարկումը։ Այս մասին այսօր հայտնել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության նախագահ Ակբար Սալեհին։ Սալեհին չի հստակեցրել, թե հատկապես երբ է տեղի ունեցել այդ գործողությունը։
«Առանց քարոզչական աղմուկի և գովազդի, մենք ռեակտորում տեղադրել ենք վառելիքի հետ կապված բոլոր անհրաժեշտ սարքավորումները և այն փակել ենք։ Այժմ սպասում ենք, թե երբ ջրի ջերմաստիճանը ռեակտորի համակարգում կսկսի աստիճանաբար բարձրանալ»,– հայտարել է նա։ Նա նաև հույս է հայտնել, որ ռեակտորի արդյունաբերական շահագարծումը և էլեկտրական ցանցում հոսանքի արտադրումը հնարավոր կլինի «մեկ-երկու ամսից»։ Այս մասին հայտնում է ИТАР-ТАСС–ը։










