Ջորջ Բուշը հարցազրույց է տվել Facebook-ի հիմնադրին

20:29 • 30.11.10

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը գովազդել է իր նոր Decision Points գիրքը Facebook սոցիալական ցանցի հիմնադիր Մարկ Ցուկերբերգին տված հարցազրույցում։ Այս մասին գրում է TechCrunch տեխնոբլոգը։

Բուշը անձամբ է այցելել Կալիֆոռնիայի Պաոլո Ալտո քաղաքում տեղակայված Facebook-ի կենտրոնական գրասենյակ։
Հարցազրույցի ժամանակ Բուշը պատասխանել է ինչպես Facebook-ի աշխատակիցների, այնպես էլ սոցհարցման սովորական օգտատերերի հարցերին։ Ընդ որում՝ այն հարցին, թե ինչու է միջոցառման անցկացման համար ընտրել հենց Facebook-ը, Բուշը պատասխանել է. «Դուք մեծ լսարան ունեք, իսկ ինձ պետք է, որ գիրքս լավ վաճառվի»։

Զրույցի ընթացքում Բուշը շատ ընդհանուր բաներ է գտել իր և Ցուկերբերգի կենսագրությունների միջև։ Նա եզրակացրել է, որ իրենք երկուսն էլ ստիպված են եղել ոչ ժողովրդական որոշումներ կայացնել և երկուսի գործողություններն էլ ենթարկվել են ակտիվ քննադատության։ Բուշն ասել է նաև, որ ինքը նախագահության երկրորդ ժամկետի ավարտից հետո ակտիվորեն օգտագործում է BlackBerry սմարթֆոն, հետո նաև՝ iPad։

Ջորջ Բուշը հարցազրույց է տվել Facebook-ի հիմնադրին