Google Earth-ը կցուցադրի 3D ձևաչափով ծառեր
Ամերիկյան Google–ը նորացրել է Google Earth քարտեզագրական ծառայությունը։
Ինչպես հայտնում են ընկերության պաշտոնական բլոգում, նորացված ծրագրի մեջ լիովին ներառվել է Street View ծառայության՝ տարբեր քաղաքների փողոցային տեսարանների ցուցադրությունը։ Google Earth–ում այժմ կարելի է դիտել նաև 3D ձևաչափով ծառերի պատկերներ։ Նշվում է, որ Google Earth քարտեզներում հայտնվել է ավելի քան 80 մլն ծառ, ընդ որում՝ հեղինակներն ստեղծել են ծառերի մի քանի տասնյակ տեսակների պատկերներ։
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, նորացված Google Earth–ը կարելի է անվճար ներբեռնել Google–ի կայքում։










