Հայաստանում գործարկվել են դեղագործական ոլորտին վերաբերող երկու կայքեր

12:18 • 01.12.10

Հայաստանում գործարկվել է դեղագործական ոլորտին վերաբերող երկու կայք։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեցին «Ջի էքս փի» դեղագործական կենտրոնի տնօրեն Արամ Ղազարյանն ու Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:

Դեղագործական ոլորտի մասնագետների վերապատրաստմամբ զբաղվող «Ջի էքս Փի» դեղագործական կենտրոնի նորաստեղծ կայքի հասցեն է` www.gxp.am, իսկ Հայաստանի դեղարտադրողների և ներմուծողների միության կայքի հասցեն է www.pharmunion.am :

Կայքերի ստեղծումը ֆինանսավորել է USAID/CAPS-ը:

 

Հայաստանում գործարկվել են դեղագործական ոլորտին վերաբերող երկու կայքեր