Կիկաբիձեն գումարի պատճառով չի կարողանում նկարահանել «Ախտանիշը` վրացի» ֆիլմը

19:45 • 07.02.12

Վրացի հայտնի դերասան, երգիչ Վախթանգ Կիկաբիձեն ֆինանսական խնդիրների պատճառով չի կարողանում սկսել նոր ֆիլմի նկարահանման աշխատանքները:

Վրացական GHN գործակալության հետ զրույցում Կիկաբիձեն ասել է, որ ֆիլմի սցենարը վաղուց արդեն պատրաստ է. «Ախտանիշը` վրացի» ֆիլմը պատմելու է թբիլիսցիների պատմության և ավանդույթների մասին:

«Եթե ֆիլմ նկարահանելն այդքան հեշտ լիներ, բոլորը կնկարհանեին: Ես մի քանի մարդկանց եմ հանդիպել, բայց բանակցությունները դեռ շարունակվում են: Սցենարն արդեն պատրաստ է, այն արտացոլում է այժմեական կյանքը, այն բաղկացած է 5 փոքր պատմություններից, որոնք պատմում են թբիլիսյան կյանքի մասին: Ֆիլմի միջոցով ես ցանկանում եմ փոխանցել այն, ինչն արդեն կորչում է`բարությունը և ավանդույթները,-ասել է նա և հավելել,- Չնայած այդ ամենն առայժմ չի ստացվում, ֆինանսի բացակայության պատճառով ստիպված եմ հետաձգել նկարահանումը»:

Նշենք, որ  խորհրդային «Տղամարդիկ և մյուսները» (1985թ.) և «Ողջ եղիր, սիրելիս» (1981թ.) ֆիլմերը նկարահանվել են Կիկաբիձեի սցենարների հիման վրա: