Իոսիֆ Կոբզոնն ավարտում է կարիերան
ԽՍՀՄ ժաղովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը ավարտում է երգչի իր կարիերան:
Երգիչը հայտարարել է, որ բեմը կլքի իր 75-ամյակին նվիրված հոբելյանական շրջագայություններից հետո, որը կսկսվի 2012 թ. մայիսին:
Նախատեսված են համերգներ ոչ միայն Ռուսաստանում, այլև ԱՄՆ-ում, Ուկրաինայում և այլ երկրներում, իսկ երգչի ծննդյան օրը` սեպտեմբերի 11-ին Կրեմլի պալատում կկայանա շրջագայության գլխավոր համերգը:
Իոսիֆ Կոբզոնի էստրադային կարիերան սկսվել է 1959 թ.: Բեմում նա անցկացրել է ավելի քան 50 տարի: Բացի ստեղծագործ աշխատանքից, Կոբզոնը զբաղվում է նաև քաղաքականությամբ, հասարակական գործունեությամբ և բիզնեսով:
«Այս անգամ ես իսկապես ցանկանում եմ վերջակետ դնել, քանի որ ինձ համար թանկ է անցածս ճանապարհը, սովոր եմ աշխատել մեծ եռանդով, բայց զգում եմ, որ ուժերս նվազում են, անձիս հանդեպ հետաքրքրությունը նույնպես: Ոզում եմ արժանապատվորեն լքել բեմը», - ասել է երգիչը:
Հավելենք, որ իր կարիերան ավարտելու մասին նա առաջին անգամ բարձրաձայնել էր 1997 թ-ին:










