Բեղերի միջազգային առաջին կինոփառատոնն աշխարհում
ԱՄՆ-ի Պորտլենդ քաղաքում տեղի կունենա աշխարհում առաջին կինոփառատոնը, որը նվիրված կլինի բեղերին՝ տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը հավելելով, որ այս յուրահատուկ կինոփառատոնի կազմակերպիչը No Umbrella Media ընկերությունն է։
Ելնելով նրանից, որ Պորտլենդում ամեն տարի տեղի է ունենում բեղերի մրցույթ, No Umbrella Media ընկերության ներկայացուցիչները որոշելով զարգացնել այն, կազմակերպել են նաև կինոփառատոն։
Բեղերի միջազգային կինոփառատոնը կսկսվի մարտի 30-ին։ Փառատոնին կարող են հայտ ներկայացնել միայն կարճամետրաժ ֆիլմերը, որոնց տևողությունը չի գերազանցում 8 րոպեն։
Ֆիլմերի հիմնական գաղափարը պետք է առնչվի բեղերին կամ գլխավոր հերոսները բեղեր ունենան։
Լավագույն ֆիլմի հեղինակը $100 դրամական մրցանակ կստանա։ Կտրվեն նաև մրցանակներ «Լավագույն համր ֆիլմ», «Բեղերի թրաշման լավագույն ֆիլմ», «Լավագույն բեղերի ընտրություն» անվանակարգերում։










