Ռուբեն Մաթևոսյանը 70 տարեկան է, իսկ բեմում է արդեն 50 տարի
Հիսուն տարի բեմում ացկացրած մաեստրո Ռուբեն Մաթևոսյանը կիսակատակ խոստանում է ևս 50 տարի ուրախացնել հայ ժողովրդին: Այսպես է նա ասել իր ծննդյան 70 և բեմական գործունության 50 ամյակներին նվիրված հոբելյանական համերգից րոպեներ առաջ` լրագրողների հետ զրույցում:
«Ես միայն առաջ եմ նայում, որովհետև, եթե հետ նայեմ, կդադարեմ երգիչ լինելուց և կգոհանամ արածով, իսկ ես դեռ ուզում եմ կյանքի կոչել, բոլոր այն երգերը, որոնք դեռ չեմ կատարել»,- ասաց նա:
Մաեստրոն երիտասարդ եգիչներին խորհուրդ է տվել լինել իրենց գործի նվիրյալը: Այսօր նա ակամա վերհիշում է իր առաջին ելույթը, կոչումը, շքանշանը և իր շնորհակալությունը հայտնում Աստծուն մինչ օրս չմարած ձայնի համար և իր մանկավարժներին իրեն ճիշտ կրթություն տալու համար:
Համերգը դիտելու է եկել նաև ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ով լրագրողների հետ զրույցում նշեց, որ Մաթևոսյանը մինչ օրս շարունակում է իր երգերով սրտեր շարժել. «Նա կարողանում է ներթափանցել մարդու հոգու խորքային մասերը, երիտասարդությունը ամեն օր պետք է հետևի այն անկրկնելի կատարողականությանը, որն ունի Մաթևոսյանը»,- եզրափակեց Մշակույթի նախարար Պողոսյանը:
Հոբելյանական համերգին ելույթ կունենան Ռաիսա Մկրտչյանը, Աննա Մաիլյանը, Նունե Եսայանը, Ալլա Լևոնյանը, Քրիստինե Պեպելյանը, Արման Հովհաննիսյանը և այլ երգիչներ:
Հոբելյանական համերգին ներկա է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հետ, ինչպես նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:










