Մահացել է հայտնի նկարիչ և քանդակագործ Անտոնի Տապիեսը
Իսպանիայի Բարսելոնա քաղաքում 88 տարեկան հասակում մահացել է աշխարհահռչակ նկարիչ և քանդակագործ Անտոնի Տապիեսը՝ տեղեկացնում է France Press-ը։
Տապիեսը համարվում է եվրոպական աբստրակցիոնիզմի ամենանշանավոր դեմքերից մեկը։ Նրան մեծ հռչակ են բերել հատկապես աղբի թափոններից պատրաստված քանդակները։
Նրա աշխատանքները ցուցադրվել են աշխարհի ամենահեղինակավոր թանգարաններում։
Տապիեսը նաև մի շարք փիլիսոփայական աշխատությունների հեղինակ է։
Իսպանական ԶԼՄ-ները նրան համարում են 20-րդ դարի վերջին մեծագույն նկարիչը։
Նշենք նաև որ արվեստագետն իր գործունեության ընթացքում արժանացել է «Ռուբենսի» (1972թ.) Աստուրիական արքայազնի (1990թ.), Ճապոնիայի Կայսերական (1990թ.) «Վելասկեսի» (2003թ.) մրցանակներին։
Իսկ 2010թ. ապրիլին, Իսպանիայի թագավոր Խուան Կառլոս 1-ինը Տապիեսին մարկիզի կոչում է շնորհել։










