«Դոկտոր Հաուս» սերիալը շուտով կավարտվի
«Դոկտոր Հաուս» սերիալի 8-րդ սեզոնը, որտեղ Հյու Լորին մարմնավորում է ցինիկի, թմրամոլի և արտակարգ ախտաբանի կերպար, վերջինը կլինի, գրում է Variety-ն:
«Դոկտոր Հուսը» մեծ ճանաչում ստացավ 2007 թ.-ին, սակայն յուրաքանչյուր տարի ֆիլմի հանդիսատեսի բանակը զգալի նվազում է:
Սերիալի հեղինակները նշում են, որ ֆիլմը ստեղծելիս չեն էլ մտածել, որ այն երկու սերիայից ավելի կտևի:
Ի սկզբանե նախատեսված էր, որ 7-րդ սեզոնը վերջինը կլիներ, սակայն Fox հեռուստաընկերությունը ծրագրել է նաև 8-րդ սեզոնը:
Հավելենք նաև, որ 8-րդ սեզոնում նկարահանվելուց հրաժարվել են դերասանուհի Լիզա Էնդելշտեյնը, ով մարմնավորում էր գլխավոր բժշկի` Լիզա Կադիի կերպարը, ինչպես նաև Օլիվյե Ուայլդը` Հյու Լորիի օգնականներից մեկը, և նույնսիկ Լորին է հոգնել և որոշել է զբաղվել երաժշտությամբ:










