Այվազովսկու նկարը վաճառվել է ռեկորդային բարձր գնով` $5,215,556

23:14 • 24.04.12

Այսօր Հովհաննես Այվազովսկու «Կոստանդնուպոլիսը և Բոսֆորի նեղուցը» նկարը վաճառվել է $5,215,556 գնով անհայտ գնորդին, ով աճուրդին մասնակցել է հեռախոսի միջոցով, հաղորդում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը` հղում կատարելով Sotheby's աճուրդների տան մամուլի ծառայությանը:


«Լոնդոնում, Sotheby's-ի աճուրդի ժամանակ սահմանվել է Հովհաննես Այվազովսկու նոր ռեկորդ: «Կոստանդնուպոլիսը և Բոսֆորի նեղուցը» նկարը վաճառվել է 3,233,250 ֆունտ ($5,215,556) գնով անանուն գնորդին, ով մասնակցել է հեռախոսակապի միջոցով», - ասվում է հայտարարության մեջ:

Նկարի մեկնարկային գինը սահմանված էր 1,2-1,8 մլն ֆունտ:


Հովհաննես Այվազովսկու աճուրդում սահմանված նախորդ ռեկորդը եղել էր 2007թ. և կազմել էր 2.7 մլն ֆունտ: