Ալիևի ժամացույցն արժե 800 հազ դոլար. նախագահի աշխատակազմը հերքում է

17:31 • 24.04.12

Ադրբեջանական «Ազադլըգ» թերթը նախագահ Իլհամ Ալիևի մասին հոդված է հրապարակել, ինչը նախագահի աշխատակազմին դուր չի եկել, հայտնում է Day.az-ը: Այսօրվա իր համարում թերթը գրել է, որ նախագահ Իլհամ Ալիևը կրում է 800 հազ դոլար արժողությամբ ժամացույց:

 

«Հայտարարում ենք, որ Նախագահ Իլհամ Ալիևը կրում է ոչ թանկարժեք, հասարակ մետաղական ժամացույց` լրիվ հակապատակերն այն ժամացույցի, որի մասին նշվում է հոդվածում»,- ասվում է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

 

Հաղորդագրության մեջ նշվել է, որ Ալիևն առանձնանում է իր համեստությամբ` «և կյանքում, և վարքագծում միշտ նախընտրելով հասարակն ու համեստը»:


Մամուլի ծառայությունը սպառնացել է թերթին դատական գործընթացով:

 

«Եթե «Ազադլըգ» թերթն առաջիկա երեք օրվա ընթացքում հերքում չհրապարակի, ապա նրա նկատմամբ դատական գործընթաց կսկսվի»,- ասվում է հաղորդագրության մեջ: