Քայլերթ Անթիլիասի մայր տաճարից դեպի Լիբանանի Թուրքիայի դեսպանատուն (լուսանկարներ)
Հայոց ցեղասպանության 97-րդ տարելիցի կապակցությամբ և «Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի Կենտրոնական մարմնի» նախաձեռնությամբ, Անթիլիասում լիբանանահայերի մասնակցությամբ այսօր կեսօրին տեղի է ունեցել քայլերթ- բողոքի ցույց:
Անթիլիասի Սբ. Գրիգոր Լուսավորիչ մայր տաճարի բակում` 1.5 մլն անմեղ զոհերի հիշատակի հուշարձանի մոտ կատարված հոգեհանգստից ու Արամ Ա վեհափառի պատգամից հետո, հավաքված բազմությունը շարժվել է դեպի Թուրքիայի դեսպանատուն, որտեղ անցկացրել է բողոքի ցույց:
Քայլերթին մասնակցել են բոլոր լիբանանահայերը` անկախ տարիքից ու կուսակցական պատկանելությունից, մասնակցել են նաև օտարերկրացի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Քայլերթի մասնակից Մարինե Գյուլումյանը Tert.am-ին հայտնեց, որ մասնակիցները` երիտասարդ, ծեր, թե մանուկ, մինչև դեսպանատուն են քայլել ազգային երգեր կատարելով:









