Ռուսաստանում հետախուզվող հայը ձերբակալվել է Ֆրանսիայում
Ինտերպոլի աշխատակիցները ֆրանսիական Մեց քաղաքում ձերբակալել են հետախուզման մեջ գտնվող ազգությամբ հայ, ՌԴ Կեմերովի մարզի բնակչի (անունը չի հաղորդվում), ով մեղադրվում է թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ:
«Ինտերֆաքս» գործակալությունը` վկայակոչելով ՌԴ Ներքին գործերի նախարարության մարզային վարչությանը, հայտնում է, որ 40-ամյա տղամարդը հետախուզման մեջ է գտնվել մոտ կես տարի: Նա ձերբակալվել էր 2010թ.-ի օգոստոսին, Նովոկուզնեցկ-Մեժդուրեչենսկ ճանապարհին: Անձնական զննության ժամանակ, նրա մոտից հայտնաբերվել ու առգրավվել էր հերոինի մեծ խմբաքանակ: Տղամարդու նկատմամբ հարուցվել էր քրեական գործ:









