Շառլ Ազնավուրի զարմիկը Հայոց ցեղասպանության մասին գիրք է գրել
Լույս է տեսել ֆրանսիացի կինոռեժիսոր Րաֆֆի Շարթի` Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մոռացության երեխաները» գիրքը, հայտնում է Национальная идея-ն:
Աշխատության գործողությունները սկսվում են 1913թ.-ին, Բիթլիսի դեպքերից: Գրքում ներկայացված են Զվարթի ու նրա ամուսին Գևորգի հարաբերությունները թուրք և հայ բարեկամների հետ: Ըստ Շարթի` գիրքը նվիրվում է հայկական բանակի հիմնի հեղինակ Ժորժ Կառվարենցին: Նրա կարծիքով` կարևոր է «կենտրոնանալ ընկերության ու սիրո վրա, քանի որ դրանց շնորհիվ ընթերցողը կարող է ավելի լավ հասկանալ ու սիրել հերոսներին»:
Րաֆֆի Շարթն աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի զարմիկն է: Նա նաև «Իմ կնոջ անունն է Մորիս» գրքի հեղինակն է:










