Բերլուսկոնին սիցիլական մաֆիային խոշոր գումարներ է փոխանցել
Իտալիայի նախկին ղեկավար Սիլվիո Բերլուսկոնին խոշոր գումարներ է վճարել սիցիլական մաֆիային այն բանի համար, որ 1970-ական թվականներին ապահովի իր և իր ընտանիքի անվտանգությունը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում կատարելով իտալական բարձրագույն վերաքննիչ դատարանի դատավորների այսօրվա հայտարարությանը:
«Սիլվիո Բերլուսկոնին մաֆիային խոշոր գումարներ է փոխանցել», - ասվում է դատարանի փաստաթղթում:
1970-ական թվականներին իտալական հանցավոր խմբավորումները առևանգում էին հարուստ մարդկանց կամ նրանց երեխաներին և փրկագին էին պահանջում:









