ԵՊԼՀ ռեկտորի պաշտոնականատարի անունը հայտնի է

17:36 • 24.04.12

Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունը կստանձնի նույն բուհի պրոռեկտոր Գայանե Գասպարյանը: Tert.am-ի հետ զրույցում նա պարազաբանեց, որ թեև իրեն արդեն հայտնել են այդ մասին, սակայն ավելի ճիշտ կլինի սպասել պաշտոնական առաջադրմանը:


Բոլոր դեպքերում՝ բուհի նախկին պրոռեկտորը նշեց, որ ինքը չի խուսափելի ստանձնել ռեկտորի պարտավորությունները, չնայած ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանի և նրան աջակցող ուսանողների մի մասի դիրքորոշմանը:


Կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արթուր Բաղդասարյանը Tert.am-ին ասաց, որ նախարարի նման որոշման մասին պաշտոնական հայտարարություն դեռևս չկա և միայն վաղն առավոտյան իրենք դա կարող են հաստատել կամ ժխտել:


ԵՊԼՀ ուսանողներից ակտիվիստ Նարեկ Սամսոնյանը, ով բուհի ուսանողներից հետ պահանջում էր ԿԳՆ նախարար Արմեն Աշոտյանից վերականգնել նախկին ռեկտորի լիազորությունները, տեղյակ էր նոր ռեկտորի նշանակման մասին լուրերին: Սակայն Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ քանի դեռ պաշտոնական հայտարարություն չի եղել, ապա առանց հրամանագրի իրեն ռեկտոր հայտարարած անձին կհամարեն ինքնակոչ:


Նա նշեց, որ նույնիսկ հայտարարվելուց հետո էլ իրենք շարունակելու են մնալ նույն դիրքորոշմանը և համարեն, որ իրենց ռեկտորը Սուրեն Զոլյանն է: «Այսօր բուհի ուսանողները, որոշ դասախոսներով մեր ռեկտոր պարոն Զոլյանի հետ գանցել ենք Ծիծեռնակաբերդ: Մենք ոչ մի դեպքում ետ չենք կանգնելու մեր մտադրութունից՝ նույնիսկ ծայրահեղ քայլերի ենք պատրաստ դիմել»,-ասաց նա, և պարզաբանեց, որ բուհի հազարավոր ուսանողներ պատրաստ են բուհից դուրս գալու դիմումներ գրել, նաև նստացույց և դասադուլ հայտարարել՝ որպեսզի վերջ դնեն «կուսակցականացված ուսխորհրդի» և իրենց պահանջն անտեսելու նախարարության կամայական որոշմանը:


Հիշեցնենք, որ ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանին Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը պաշտոնանկ արեց՝ եղած տարաձայնություններից հետո: